Էպիզոդ #7 Ինչպե՞ս վերլուծել ներդրումային հնարավորությունները | զրույց Էփրիքոթ Կապիտալի Հետգործառնական բաժնի ղեկավար Հայկուհի Ավետիսյանի հետ
Նախորդ թողարկումներում ուսումնասիրեցինք ներդրումային գործիքների հիմնական տեսակները և ժամանակն է անդրադառնալ ներդրումային հնարավորությունների վերլուծության եղանակներին։
Apricot talks խելացի ներդրողի փոդքասթի յոթերորդ էպիզոդում զրուցել ենք Էփրիքոթ Կապիտալի Հետգործառնական բաժնի ղեկավար Հայկուհի Ավետիսյանի հետ՝ քննարկելով այնպիսի կարևոր հասկացություններ, ինչպիսիք են շուկայի կապիտալիզացիան, մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթը (EPS), գրաֆիկները, բաժնետոմսերի տրոհումը և այլն։
Այս թողարկումը լսելով կիմանաք՝
Ո՞ր ցուցանիշներին ուշադրություն դարձնել բաժնետոմս և պարտատոմս գնելիս
Ո՞րտեղից գտնել տեղեկատվություն ներդրումային գործիքները վերլուծելիս
Ի՞նչ են արտացոլում գրաֆիկական գծապատկերները
Ինչու՞ են ԱՄՆ տնտեսական իրադարձությունները կարևոր ներդրողների համար
Անկախ նրանից, թե դուք փորձառու ներդրող եք, թե նոր եք սկսում զբաղվել Ձեր անձնական ֆինանսներով, այս էպիզոդը Ձեզ արժեքավոր տեղեկատվություն կտա՝ Ձեր ֆինանսական միջոցների վերաբերյալ տեղեկացված որոշումներ կայացնելու համար:
Միացեք զրույցին
Բաժանորդագրվեք Apricot Talks-ին փոդքասթերի Ձեր նախընտրած հարթակում, և հետևեք մեզ սոցիալական ցանցերում:
Ունե՞ք հարց կամ թեմայի առաջարկ
Ուրախ կլինենք լսել Ձեր կարծիքը: Թողեք մեկնաբանություն տեսանյութի տակ կամ գրեք մեզ սոցիալական ցանցերում:
Պատկերացրեք, որ վարկ եք տալիս ընկերություններին կամ պետությանը։ Տալիս եք գումար որոշակի ժամկետով (մարման ժամկետ), և նրանք Ձեզ դրա դիմաց վճարում են տոկոսներ (կուպոն): Երբ մարման ժամկետը գալիս է, դուք հետ եք ստանում ձեր նախնական ներդրումը (հիմնական գումարը):
Նախորդ գրառման մեջ քննարկեցինք «արջի շուկան» (Bear Market), որը բնութագրվում է շուկայի անկմամբ, իսկ այսօր կանդրադառնանք դրա հակառակ երևույթին՝ «ցլի շուկային» (Bull Market)։ Այս տերմինը նկարագրում է շուկայի դրական վիճակն ու աճը։